Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Իրադարձություններ Հայաստանում

ՀՀ ԱՆ. Տարածաշրջանային աշխատաժողով ՁԻԱՀ ԿՀԿ-ում

ՀՀ ԱՆ. Տարածաշրջանային աշխատաժողով ՁԻԱՀ ԿՀԿ-ում

  ՀՀ առողջապահության նախարարության ՁԻԱՀ կանխարգելման հանրապետական կենտրոնում  մեկնարկել է Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրներում ՄԻԱՎ վարակին հակազդման ազգային ռազմավարական պլաններում մարդու իրավունքների պաշտպանության բաղադրիչի ինտեգրմանը նվիրված տարածաշրջանային աշխատաժողովը:   Միջոցառմանը  մասնակցում են Հայաստանի, Բելառուսի, Մոլդովայի, Ուկրաինայի, Ղազախստանի, Տաջիկստանի, Ուզբեկստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի, նաև տարածաշրջանային մակարդակով համահովանավոր և այլ գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչներ:  

 

Աշխատաժողովի հիմնական նպատակն է ապահովել ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ին հակազդման ազգային ռազմավարական ծրագրերի պլանավորման և իրականացման գործում մարդու իրավունքների պաշտպանության մոտեցումների ինտեգրմանն ուղղված փորձի փոխանակումն ու գիտելիքների ընդլայնումը, աջակցել մասնակից երկրներին մշակելու գործողությունների պլաններ իրավապաշտպան մոտեցումների առավել ակտիվ և արդյունավետ ինտեգրման համար, ազգային գործընկերների համար մշակել ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հակազդմանն ուղղված ծրագրերում իրավապաշտպան բաղադրիչների ինտեգրմանն ուղղված առաջարկությունների նախագիծ, նաև մշակել առաջարկություններ ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի միացյալ ծրագրի, համահովանավոր և այլ գործընկերների համար`  մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում գործողությունների պլանների մշակման և իրականացման գործում նրանց կողմից հնարավոր աջակցության վերաբերյալ:

 

Աշխատաժողովի բացմանը ներկա էր ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի միացյալ ծրագրի Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Վինեյ Սալդանան: Նա կարևորեց ՄԻԱՎ վարակին հակազդման ազգային ռազմավարական պլաններում մարդու իրավունքների պաշտպանության բաղադրիչի ինտեգրման կարևորությունը և հակիրճ ներկայացրեց դեկտեմբերի 1-ին ընդառաջ ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի միացյալ ծրագրի գլոբալ զեկույցի հիմնական ուղերձները, առանձնահատուկ ընդգծելով մինչև 2020թ. ՄԱԿ-ի  ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի միացյալ ծրագրի հիմնական մոտեցումները, այն է՝ ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց 90 տոկոսը կիմանա իր կարգավիճակի մասին, նրանց 90 տոկոսը կստանա հակառետրովիրուսային բուժում, բուժում ստացողների 90 տոկոսի մոտ կարձանագրվի վիրուսային ծանրաբեռնվածության կայուն իջեցում մինչև չհայտնաբերվող մակարդակ:

 

ՀՀ առողջապահության նախարարության կողմից ողջունելով աշխատաժողովի մասնակիցներին ՀՀ ԱՆ ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի տնօրեն, Սամվել Գրիգորյանը նշեց, որ ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց իրավունքների պաշտպանությունն անշուշտ կարևոր նշանակություն ունի ՄԻԱՎ վարակին հակազդման գործում,  քանի որ մարդու իրավունքների նկատմամբ հարգանքի մթնոլորտում նվազում է ՄԻԱՎ-ի նկատմամբ խոցելիությունը, ապահովվում է ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց արժանավայել, առանց խտրականության կյանքը, նվազում է համաճարակի բացասական ազդեցությունն անհատի և հասարակության վրա:

 

Մարդու իրավունքների պաշտպանությունը չափազանց կարևոր է ՄԻԱՎ վարակի համաճարակին արդյունավետ, իրավաբանորեն հիմնավորված հակազդեցություն ցույց տալու համար: Սա ենթադրում է մարդու բոլոր իրավունքների և հիմնական ազատությունների իրականացում՝ ըստ մարդու իրավունքների գործող միջազգային նորմերի:

 

Սամվել Գրիգորյանի խոսքով`  ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց իրավունքները Հայաստանում պաշտպանված են «Մարդու իմունային անբավարարության վիրուսից առաջացած հիվանդության կանխարգելման մասին» ՀՀ օրենքով, որ դեռևս 2001թ. Հայաստանը միացել է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարի ոլորտում պարտավորությունների հռչակագրին, որում հստակ սահմանված է ՄԻԱՎ-ի նկատմամբ խոցելիության նվազեցման գործում մարդու իրավունքների և հիմնական ազատությունների իրագործման կարևորությունը: Նա նաև տեղեկացրեց, որ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ին հակազդման գործում մարդու իրավունքների ապահովման, բնակչության առավել վտանգի ենթարկվող խմբերի և ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց նկատմամբ խարանի և խտրականության նվազեցման հարցերը ներառված են Հայաստանում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ին հակազդման ազգային ծրագրի ռազմավարություններում և միջոցառումներում, որն ավարտվում է 2016 թվականին: Հետևաբար արդեն 2015 թվականից սկսվելու են նոր ծրագրի մշակման աշխատանքները: ՁԻԱՀ-ի կենտրոնի տնօրենը հույս հայտնեց, որ տարածաշրջանային այս աշխատաժողովի ընթացքում մշակված իրավապաշտպանական մոտեցումներն օգտակար կլինեն և հաշվի կառնվեն Հայաստանի և մասնակից այլ երկրների կողմից ՄԻԱՎ վարակին հակազդման ազգային ծրագրեր մշակելիս և իրականացնելիս: Նա մասնակիցներին մաղթեց արդյունավետ աշխատանք և աշխատաժողովի առջև դրված բոլոր խնդիրների լիարժեք լուծում:

 

Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկան նաև Եվրոպայի և ԱՊՀ երկրների համար ՄԱԿ-ի զարգացման ծրագրի տարածաշրջանային սպասարկման կենտրոնի օրենսդրության հարցերի մասնագետ Բոյան Կոնստանտինովը, ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի միացյալ ծրագրի գլխավոր գրասենյակի մարդու իրավունքների և օրենդրության հարցերով ավագ խորհրդական Հելենա Նիգրեն-Կրուգը, Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց միավորման գործադիր տնօրեն Օլգա Ալեքսանդրովան, Գլոբալ Հիմնադրամի պորտֆոլիո մենեջեր Արտաշես Միրզոյանը:

 

Աշխատաժողովի 3 օրերի արդյունքում կմշակվեն ազգային պլանների նախագծեր՝ օգտագործելով իրավապաշտպան մոտեցումներ/բաղադրիչներ, նաև կմշակվեն ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի միացյալ ծրագրի, համահովանավորների և գործընկերների համար հետագա քայլերի վերաբերյալ առաջարկություններ, այդ թվում կքննարկվեն անհրաժեշտ տեխնիկական աջակցության տրամադրման հարցեր:

 

Միջոցառումը կազմակերպվել է ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի միացյալ ծրագրի նախաձեռնությամբ և աջակցությամբ:

Սկզբնաղբյուր. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն
Լուսանկարը. moh.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Բժշկական ասոցիացիաների Եվրոպական ֆորումը Հայաստանում
Բժշկական ասոցիացիաների Եվրոպական ֆորումը Հայաստանում

Հունիսի 20-ին Երևանում մեկնարկեց Բժշկական ասոցիացիաների Եվրոպական ֆորումը (EFMA 2025)`  միավորելով 20-ից ավելի երկրների բժշկական համայնքների առաջնորդներին...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
«Հայկական բժշկական միջազգային կոնգրես 2025». հանդեսի աբստրակտները հասանելի են Առողջապահության ազգային ինստիուտի (ԱԱԻ) պաշտոնական կայքում
«Հայկական բժշկական միջազգային կոնգրես 2025». հանդեսի աբստրակտները հասանելի են Առողջապահության ազգային ինստիուտի (ԱԱԻ) պաշտոնական կայքում

Հուլիսի 3-5-ը, Իսպանիայի Մադրիդ քաղաքում կանցկացվի «Հայկական Բժշկական Համաշխարհային Կոնգրես 2025»(AMWC2025) համաժողովը, որը միավորելու է...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
«Հաղթահարելով անպտղությունը». գիտաժողովը միավորել էր անպտղության հիմնահարցով մտահոգ բժշկական հանրությանը
«Հաղթահարելով անպտղությունը». գիտաժողովը միավորել էր անպտղության հիմնահարցով մտահոգ բժշկական հանրությանը

Անպտղության խնդրով վիճակագրությունը տարեցտարի նոր և ավելի բարձր ցուցանիշների մասին է վկայում։ Սա մեկն է ժամանակակից առողջապահական մարտահրավերներից...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
Հուլիսի 5-ին, 2025 թ., «Հիստերոսկոպիա բոլոր գինեկոլոգների համար» թեմայով գիտաժողով. morevmankan.am
Հուլիսի 5-ին, 2025 թ., «Հիստերոսկոպիա բոլոր գինեկոլոգների համար» թեմայով գիտաժողով. morevmankan.am

Հարգելի գործընկերներ
«Մարգարյան ծննդատունը» սիրով հրավիրում է՝ ներկա գտնվելու...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
Հունիսի 10-11-ը, 2025թ., ԵՊԲՀ. «Բուժաշխատողի մասնագիտական էթիկա, բուժաշխատողների իրավունքներն ու պարտականությունները» թեմայով հեռավար հավաստագրային դասընթաց
Հունիսի  10-11-ը, 2025թ., ԵՊԲՀ. «Բուժաշխատողի մասնագիտական էթիկա,  բուժաշխատողների իրավունքներն ու պարտականությունները» թեմայով հեռավար հավաստագրային դասընթաց

Հիմք ընդունելով այն հանգամանքը, որ համաձայն ՀՀ կառավարության 22.05.2025 թվականի N613-Ն որոշման «Բուժաշխատողների մասնագիտական էթիկայի կանոնները» ներառված են...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
Հունիսի 7-ին, 2025 թ., գիտաժողով «Հաղթահարել անպտղությունը» թեմայով. morevmankan.am
Հունիսի 7-ին, 2025 թ., գիտաժողով «Հաղթահարել անպտղությունը» թեմայով. morevmankan.am

Հարգելի գործընկերներ,
Հունիսի 7-ին տեղի կունենա «Հաղթահարել անպտղությունը» գիտաժողովը: Գիտաժողովի ընթացքում կհնչեն...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
Մայիսի 22-ին, 23-ին և 26-ին, 2025 թ., 3-օրյա կոնֆերանս՝ «Աշխատանքային առողջության պրակտիկա բուժաշխատողների համար» թեմայով
Մայիսի 22-ին, 23-ին և 26-ին, 2025 թ., 3-օրյա կոնֆերանս՝ «Աշխատանքային առողջության պրակտիկա բուժաշխատողների համար» թեմայով

Մայիսի 22-ին, 23-ին և 26-ին ԱՄՆ «Northwell Health» Աշխատանքային բժշկության, համաճարակաբանության և կանխարգելման ամբիոնը և ՀՀ ԱՆ ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Համաժողով` «Հայաստանում բժշկական զբոսաշրջության զարգացման ներուժն ու հեռանկարները» թեմայով
ՀՀ ԱՆ. Համաժողով` «Հայաստանում բժշկական զբոսաշրջության զարգացման ներուժն ու հեռանկարները» թեմայով

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի և Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի մասնակցությամբ կայացել է «Հայաստանում բժշկական...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. «Լյարդի տրանսպլանտացիա. արդի մարտահրավերներն ու հեռանկարները» միջոցառումը` կրթական արժեքավոր փորձառություն
ԵՊԲՀ.  «Լյարդի տրանսպլանտացիա. արդի մարտահրավերներն ու հեռանկարները» միջոցառումը` կրթական արժեքավոր փորձառություն

«Լյարդի տրանսպլանտացիա. արդի մարտահրավերներն ու հեռանկարները» միջոցառումը` կրթական արժեքավոր փորձառություն...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. «Ստորին վերջույթի վնասվածքներ 2025» կոնֆերանսը համալսարանական հարկի ներքո համախմբել է հանրապետության առաջատար վնասվածքաբաններին
ԵՊԲՀ. «Ստորին վերջույթի վնասվածքներ 2025» կոնֆերանսը համալսարանական հարկի ներքո համախմբել է հանրապետության առաջատար վնասվածքաբաններին

Երևանի պետական բժշկական համալսարանում ապրիլի 25-ին մեկնարկեց «Ստորին վերջույթի վնասվածքներ 2025» թեմայով երկօրյա կոնֆերանսը, որի ընթացքում ոլորտի...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
Մայիսի 9-10-ը, 2025 թ., գիտաժողով` «Սուր կաթվածի բուժման սահմանագծին» խորագրով
Մայիսի 9-10-ը, 2025 թ., գիտաժողով` «Սուր կաթվածի բուժման սահմանագծին» խորագրով

ՀՀ ԱՆ ԱԱԻ Նյարդաբանության և Նեյրովիրաբուժության ամբիոնը և «Էրեբունի» բժշկական կենտրոնի Կաթվածի թիմը,Հայաստանի Կաթվածի խորհրդի հետ համատեղ կազմակերպում է...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. Շուրջ 350 մասնակից․ կայացավ «Լանցետ»-ի՝ որովայնային և լապարասկոպիկ վիրաբուժությանը նվիրված կոնֆերանսը
ԵՊԲՀ. Շուրջ 350 մասնակից․ կայացավ «Լանցետ»-ի՝ որովայնային և լապարասկոպիկ վիրաբուժությանը նվիրված կոնֆերանսը

Կարիերայի զարգացման կենտրոնի «Լանցետ» միջազգային վիրաբուժական ծրագրի շրջանակում գործնական հմտությունների բարելավման հերթական կոնֆերանսը նվիրված էր...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
Անհետաձգելի բուժօգնության կրթական ծրագիրն ամփոփեց առաջին փուլը
Անհետաձգելի բուժօգնության կրթական ծրագիրն ամփոփեց առաջին փուլը

Այսօր կարևոր իրադարծություն է Հայաստանի առողջապահական համակարգում: Հանդիսավոր արարողակարգի շրջանակում, 18 ամիս տևած ուսումնական...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
25-26 ապրիլի, 2025 թ., կոնֆերանս՝ նվիրված նեյրոիմունոլոգիայի վերջին նվաճումներին։
25-26 ապրիլի, 2025 թ., կոնֆերանս՝ նվիրված նեյրոիմունոլոգիայի վերջին նվաճումներին։

«Էրեբունի» բժշկական կենտրոնի նյարդաբանության բաժանմունքը ՀՀ ԱՆ ԱԱԻ նյարդաբանության...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. Մեկնարկեց հայ և գերմանացի մասնագետների «Սրտային անբավարարության գարնանային երկրորդ դպրոց»-ը
ԵՊԲՀ. Մեկնարկեց հայ և գերմանացի մասնագետների «Սրտային անբավարարության գարնանային երկրորդ դպրոց»-ը

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում ապրիլի 8-ին մեկնարկեց «Սրտային անբավարարության գարնանային երկրորդ դպրոց» խորագրով...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ